Ապրանքային նշանը հանդիսանում է բիզնեսի իրավական պաշտպանության հիմնական միջոցներից մեկը։ Այն հնարավորություն է տալիս տարբերել մեկ անձի ապրանքներն ու ծառայություններն այլ անձանց ապրանքներից և ծառայություններից, ձևավորում է ընկերության հեղինակությունը և ապահովում է նշանի օգտագործման բացառիկ իրավունքը։
Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և ապահովում է նշանի իրավատիրոջ ապրանքանիշի իրավական պաշտպանությունը։
Սույն հոդվածում ներկայացվում են Հայաստանում ապրանքային նշանի գրանցման հետ կապված հիմնական հարցերը, ներառյալ հայտի ներկայացման կարգը, փորձաքննության փուլերը, գրանցման ժամկետները և պետական տուրքի վճարման առանձնահատկությունները։
Ի՞նչ է ապրանքային նշանը
Ապրանքային նշանը նիշ է որը ծառայում է մեկ անձի ապրանքների կամ ծառայությունների անհատականացմանը և դրանք այլ անձանց ապրանքներից կամ ծառայություններից տարբերելուն։
Որպես ապրանքային նշան կարող են գրանցվել՝
• բառեր և բառային համակցություններ
• ազգանուններ և անվանումներ
• տառեր և թվեր
• պատկերներ
• լոգոտիպեր
• գունային համակցություններ
• համակցված նշաններ
• ծավալային ձևեր (օրենքով նախատեսված դեպքերում) և այլն:
Ապրանքային նշանը կարող է գրանցվել՝
• ֆիզիկական անձի անունով
• անհատ ձեռնարկատիրոջ անունով
• իրավաբանական անձի անունով
• օտարերկրյա հայտատուի անունով:
Գրանցումը իրավատիրոջը տալիս է նշանն օգտագործելու բացառիկ իրավունք և հնարավորություն էտալիս արգելել դրաօգտագործումը այլ անձանց կողմից առանց թույլտվության։
Ինչու է անհրաժեշտ գրանցել ապրանքային նշանը
Նշանի օգտագործումը առանց գրանցման չի ապահովում լիարժեք իրավական պաշտպանություն։
Ապրանքային նշանի գրանցումը թույլ է տալիս՝
• ստանալ նշանի նկատմամբ բացառիկ իրավունք
• արգելել նման կամ շփոթության աստիճան նման նշանների օգտագործումն այլ անձանց կողմից
• պաշտպանել ապրանքանիշը պատճենումից
• կնքել լիցենզային պայմանագրեր
• փոխանցել իրավունքները
• օգտագործել նշանը միջազգային շուկաներ դուրս գալու ժամանակ
• բարձրացնել բիզնեսի արժեքը։
Որտեղ է իրականացվում ապրանքային նշանի գրանցումը Հայաստանում
Ապրանքային նշանների գրանցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակում (այսուհետ՝ ՄՍ գրասենյակ)։
Այս մարմինն իրականացնում է հայտերի փորձաքննություն, ընդունում է գրանցման վերաբերյալ որոշումներ և վարում է պետական գրանցամատյանը։
Գրանցումից հետո տրվում է վկայագիր։
Ով կարող է ներկայացնել հայտ
Հայտատու կարող է լինել՝
• ֆիզիկական անձ
• անհատ ձեռնարկատեր
• իրավաբանական անձ
• օտարերկրյա անձ կամ ընկերություն։
Օտարերկրյա հայտատուները սովորաբար հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչի միջոցով։
Հայտի ներկայացում
Հայտը պետք է պարունակի՝
• դիմում
• ապրանքային նշանի պատկերը
• ապրանքների և ծառայությունների ցանկը՝ ԱԾՄԴ համաձայն
• հայտատուի վերաբերյալ տվյալներ
• պետական տուրքի վճարման փաստաթուղթ
• լիազորագիր (եթե հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով)։
Հայտը կարող է ներկայացվել՝
• անմիջապես ՄՍ գրասենյակ
• փոստով
• հայտերի էլեկտրոնային ներկայացման համակարգով՝ ՄՍ գրասենյակի պաշտոնական կայքի միջոցով։
Հայտի ներկայացման թվական է համարվում այն օրը, երբ հայտը մուտքագրվում է ՄՍ գրասենյակ, պայմանով, որ ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ պետական տուրքի վճարման հաստատումը։
Եթե պետական տուրքի վճարման փաստաթուղթը բացակայում է, հայտի ներկայացման թվայանն սահմանվում է միայն դրա ներկայացումից հետո։
Պետական տուրք և արտոնություններ
Պետական տուրքի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Օրենքով նախատեսված դեպքերում հայտատուին կարող է տրամադրվել արտոնություն, որի դեպքում տուրքի չափը կարող է նվազեցվել մինչև սահմանված գումարի 75 տոկոսը։
Եթե հայտը ներկայացվում է իրավաբանական անձի անունից և հայտատուն օգտվում է արտոնությունից, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ (տեղեկանք), որտեղ նշված է ընկերության աշխատողների թիվը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ։
Այս տվյալների հիման վրա որոշվում է արտոնության կիրառման հնարավորությունը։
Հայտի ներկայացման թվականն սահմանվում է միայն պետական տուրքի վճարման փաստաթղթի ներկայացումից հետո՝ արտոնության հաշվառմամբ։
Նախնական փորձաքննություն
Հայտի ներկայացումից հետո իրականացվում է նախնական փորձաքննություն։
Այս փուլում ստուգվում է՝
• փաստաթղթերի ձևակերպման ճիշտ լինելը
• անհրաժեշտ տվյալների առկայությունը
• պետական տուրքի վճարման փաստաթղթի առկայությունը
• օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը
Նախնական փորձաքննությունն իրականացվում է մոտավորապես 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Արդյունքում ընդունվում է որոշում հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննության սկսման մասին։
Հայտի հրապարակում և ըստ էության փորձաքննություն
Որոշման ընդունումից հետո հայտի վերաբերյալ տվյալները հրապարակվում են Գրասենյանի պաշտոնական տեղեկագրում։
Հրապարակման պահից սկսվում է ըստ էության փորձաքննությունը, որը տևում է երեք ամիս։
Առաջին երկու ամիսների ընթացքում հայտը մնում է հրապարակված, և այդ ժամանակահատվածում երրորդ անձինք կարող են ներկայացնել առարկություններ։
Հրապարակման ժամկետի ավարտից հետո ՄՍ գրասենյակն ավարտում է ըստ էության փորձաքննությունը և ընդունում վերջնական որոշում։
Փորձաքննության ընթացքում ստուգվում է՝
• տարբերակիչ ունակությունը
• ավելի վաղ գրանցված նշանների հետ շփոթեցնող նմանության բացակայությունը
• օրենքի պահանջներին համապատասխանությունը
• մերժման հիմքերի առկայությունը։
Գրանցման վերաբերյալ որոշում
Փորձաքննության արդյունքներով (ներկայացված առարկությունները հաշվի առնելով) ընդունվում է որոշում՝
• գրանցման մասին
• մերժման մասին
• սահմանափակումներով գրանցման մասին։
Դրական որոշման դեպքում նշանը գրանցվում է պետական գրանցամատյանում և տրվում է վկայագիր։
Գրանցման գործողության ժամկետը՝ 10 տարի՝ հայտի ներկայացման թվականից։
Գրանցումը կարող է երկարաձգվել անսահմանափակ անգամներ։
Միջազգային գրանցում
Հայաստանում հայտ ներկայացնելուց կամ գրանցում ստանալուց հետո հնարավոր է ստանալ միջազգային պաշտպանություն Մադրիդյան համակարգի միջոցով։
Սա հնարավորություն է տալիս ստանալ պաշտպանություն միաժամանակ մի քանի երկրներում։
Օգնություն ապրանքային նշանի գրանցման հարցում
Հայտի պատրաստումը և ուղեկցումը կարող են ներառել՝
• խորհրդատվություն
• որոնում
• հայտի պատրաստում
• դասերի ընտրություն
• գրագրություն ՄՍ գրասենյակի հետ
• հարցումների պատասխաններ
• միջազգային գրանցում։
Եթե Ձեզ անհրաժեշտ է գրանցել ապրանքային նշան Հայաստանում, կարող եք դիմել ՀՀ արտոնագրային հավատարմատար Ավետիս Պերյանին՝ մտավոր սեփականության ոլորտում ավելի քան 28 տարվա փորձ ունեցող մասնագետի, որն երկար տարիներ աշխատել է հայտերի փորձաքննության համակարգում։
📧 info@peryanip.am
📞+ 374 41 896 561

Տես նաև՝