Ինչպես է անցնում գյուտի արտոնագրումը Հայաստանում․ քայլ առ քայլ ուղեցույց
Գյուտի արտոնագրումը Հայաստանում տեխնիկական լուծումների՝ գյուտերի իրավական պաշտպանություն է, որը տրամադրում է բացառիկ իրավունք տվյալ օբյեկտը օգտագործելու համար։ Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես է անցնում արտոնագրումը Հայաստանում, ինչ փուլեր է ներառում, որքան ժամանակ է տևում և ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ պատրաստել։
1. Ի՞նչ կարելի է արտոնագրել Հայաստանում
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ արտոնագիր տրվում է տեխնիկայի ցանկացած բնագավառում կատարվածլուծումներին՝ գյուտերին։
Հայաստանում տրվում է՝ գյուտի արտոնագիր և գյուտի կարճաժամկետ արտոնագիր։
Ենթարկա չեն արտոնագրման՝ գիտական տեսություններ, մաթեմատիկական մեթոդներ, գաղափարներ առանց տեխնիկական իրագործման և այլն։
2. Որտե՞ղ է ներկայացվում արտոնագրային հայտը
Գյուտի հայտը ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գործող Մտավոր սեփականության գրասենյակ։ Հայտը կարող է ներկայացվել՝
անձամբ կամ փոստով,
ՄՍ գրասենյակի էլեկտրոնային համակարգով,
լիազորված անձի կամ արտոնագրային հավատարմատարի միջոցով։
3. Արտոնագրման փուլերը Հայաստանում
1. Հայտի նախապատրաստում
Հայտը պետք է ներառի՝
դիմում,
գյուտի նկարագրություն,
գյուտի հավակնության սահմանում,
համառոտ շառադրանք (ռեֆերատ),
գծագրեր (եթե կան),
պետական տուրքի վճարման անդորրագիր։
2. Նախնական փորձաքննություն
Ստուգվում է՝
հայտի նյութերի ձևակերպման ճիշտ լինելը,
փաստաթղթերի ամբողջականությունը,
պետական տուրքի ճշգրիտ վճարումը։
Առանց թերությունների հայտն ընդունվում է հաջորդ փուլ։
Հայտը հրապարակվում է ՄՍ գրասենյակի պաշտոնական տեղեկագրում՝ առաջնության թվականից (հայտի ներկայացման) օրվանից 18 ամիս անց, եթե վաղ հրապարակման պահանջ չի ներկայացվել։
4. Ըստ էութան փորձաքննություն (միայն գյուտի արտոնագիր խնդրարկելու դեպքում)
Իրականացվում է հայտատուի ներկայացված (հայտը ներկայացնելու օրվանից 5 տարվա ընթացքում) դիմումի հիման վրա։
Ներառում է՝
աշխարհում առկա արտոնագրերի և հրապարակումների ուսումնասիրություն,
նորության, գյուտարարական մակարդակի և արդյունաբերական կիրառելիության գնահատում։
Փորձաքննության արդյունքներով կայացվում է որոշում՝ արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ։
5. Արտոնագրի գրանցում և տրամադրում
Փորձաքննության հաջող ավարտից հետո գյուտը գրանցվում է պետական գրանցամատյանում, և հայտատուին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր։ Այդ պահից հայտատուն ստանում է գյուտի նկատմամբ բացառիկ իրավունք։
4. Արտոնագրի գործողության ժամկետը
Գյուտի արտոնագիր – մինչև 20 տարի (ղեղագործական ոլորտի գյուտերի համար մինչև 25 տարի),
Գյուտի կարժաժամկետ արտոնագիր – մինչև 10 տարի։
Անհրաժեշտ է ամեն տարի վճարել պետական տուրք՝ արտոնագիրի գործողությունն ուժի մեջ պահելու համար։
5. Միջազգային արտոնագրում Հայաստանի միջոցով
Հայաստանը անդամ է Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրին (PCT) և Եվրասիական արտոնագրային կոնվենցիային (ԵԱԱԿ)։ Սա թույլ է տալիս՝
ներկայացնել միջազգային հայտ,
ստանալԵվրասիական արտոնագիր, որը գործում է ԱՊՀ 8 երկրներում։
6. Որքա՞ն արժե արտոնագրումը
Գինը կախված է օբյեկտի տեսակից, փաստաթղթերի ծավալից, հավակնության սահմանման կետերի (անկախ և կախյալ) քանակից և այլ գործոններից։ Վճարվում են պետական տուրքեր՝
հայտ ներկայացնելու,
ըստ էության փորձաքննության (համապատասխան դեպքերում),
արտոնագիր տալու,
արտոնագիրն ուժի մեջ պահելու համար։
7. Պե՞տք է արդյոք ներկայացուցիչ կամ արտոնագրային հավատարմատար
Թեև հնարավոր է հայտ ներկայացնել ինքնուրույն, հաստատ խորհուրդ է տրվում դիմել արտոնագրման հարցերով մասնագետի, եթե՝
գյուտի օբյեկտը տեխնիկապես բարդ է,
ներկայացնում եք կազմակերպություն,
նախատեսվում է միջազգային կամ եվրասիական արտոնագրում։
Փորձառու ներկայացուցիչը կօգնի ճիշտ կազմել հայտը, կատարել նախնական արտոնագրային որոնում և ուղեկցել գործընթացը մինչև արտոնագրի տրամադրումը։
Արտոնագրումը Հայաստանում Ձեր մտավոր սեփականության պաշտպանությունն ապահովելու և շուկայում առավելություն ստանալու հուսալի ճանապարհ է։ Եթե ցանկանում եք արագ և արդյունավետ ստանալ արտոնագիր՝ նվազագույն ռիսկերով, դիմեք խորհրդատվության։ Ես, Ավետիս Պերյանը, արտոնագրային հավատարմատար գյուտերի և արդյունաբերական դիզայնների գծով, ոլորտի ավելի քան 28 տարվա փորձ ունեցող մասնագետը, կօգնեմ Ձեզ անցնել բոլոր փուլերը՝ գաղափարից մինչև արտոնագիր։