Արտոնագրային որոնումը այն ամենակարևոր փուլերից է, որը պետք է անցնել արտոնագիր ստանալու ճանապարհին։ Այն օգնում է գնահատել գյուտի նորությունը, նվազեցնել մերժման ռիսկերը և խնայել ռեսուրսներ։ Այս հոդվածում մանրամասն կբացատրենք, թե ինչու է անհրաժեշտ արտոնագրային որոնումը, ում համար է այն կարևոր, և ինչ առավելություններ է տալիս այն հայտատուին։
Ի՞նչ է արտոնագրային որոնումը
Արտոնագրային որոնումը տեխնիկական և արտոնագրային փաստաթղթերի ուսումնասիրության գործընթաց է՝ նման լուծումների (նմանակների) հայտնաբերման և առաջարկվող գյուտի նորության աստիճանը որոշելու նպատակով։ Որոնումը կատարվում է ազգային և միջազգային արտոնագրային շտեմարաններում, ինչպիսիք են՝ Espacenet, WIPO Patentscope, EAPO, AIPO, FIPS, USPTO, Google Patents և այլն։
Ինչու է անհրաժեշտ արտոնագրային որոնումը
1. Նորության և գյուտարարական մակարդակի ստուգում
Արտոնագիր տրվում է միայն այն դեպքում, երբ լուծումը նոր է և ունի գյուտարարական մակարդակ։ Արտոնագրային որոնումը հնարավորություն է տալիս՝
2. Ժամանակի և միջոցների խնայողություն
Գյուտի հայտի պատրաստման և փորձաքննության գործընթացը պահանջում է ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ։ Եթե պարզվի, որ լուծումը նախկինում արդեն հայտնի է եղել, ապա հայտը մերժվելու է, իսկ ներդրված միջոցները՝ կորցվելու։ Արտոնագրային որոնումը օգնում է խուսափել նման իրավիճակներից։
3. Ճիշտ ձևակերպման ընտրություն
Արտոնագրային որոնման միջոցով հնարավոր է՝
Սա մեծացնում է փորձաքննության դրական որոշման հավանականությունը։
4. Մրցակցային դաշտի վերլուծություն
Արտոնագրային որոնումը հնարավորություն է տալիս՝
5. Ռազմավարական պլանավորում
Ընկերությունների համար արտոնագրային որոնումը հանդիսանում է նորարարական հետախուզության գործիք։ Այն օգնում է՝
Ովքե՞ր պետք է իրականացնեն արտոնագրային որոնում
Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն կատարել արտոնագրային որոնում
Թեև առկա են բաց շտեմարաններ, ինքնուրույն իրականացված որոնումները հաճախ լինում են ոչ լիարժեք կամ ոչ բավարար ճշգրիտ։ Դրա պատճառներն են՝
Հետևաբար, առավել նպատակահարմար է դիմել փորձառու մասնագետի, ով տիրապետում է արտոնագրային տեղեկատվության հետ աշխատանքի մեթոդներին։
Եզրակացություն՝ ինչու է արտոնագրային որոնումը պարտադիր
Արտոնագրային որոնումը ոչ թե ձևականություն է, այլ անհրաժեշտ քայլ, որը թույլ է տալիս՝
Պրոֆեսիոնալ արտոնագրային որոնման համար դիմելիս Դուք՝ նվազեցնում է ռիսկերը, խնայում է միջոցները և բարձրացնում է Ձեր մտավոր սեփականությունը հաջողությամբ պաշտպանելու հավանականությունը։
Ցանկանու՞մ եք իրականացնել արտոնագրային որոնում։ Դիմեք ինձ, արտոնագրային հավատարմատար Ավետիս Պերյանին, ավելի քան 28 տարվա փորձ ունեցող արտոնագրային մասնագետի։ Կանցկացնեմ վերլուծություն, կնախապատրաստեմ հաշվետվություն և կաջակցեմ արտոնագրման բոլոր փուլերում։
📧 info@peryanip.am
📞+ 374 41 896 561

- Համոզվել, որ նմանատիպ լուծում նախկինում չի արտոնագրվել,
- Ըմբռնել գյուտի յուրահատկությունը,
- Գնահատել արտոնագրման հեռանկարները՝ մինչ հայտ ներկայացնելը։
2. Ժամանակի և միջոցների խնայողություն
Գյուտի հայտի պատրաստման և փորձաքննության գործընթացը պահանջում է ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ։ Եթե պարզվի, որ լուծումը նախկինում արդեն հայտնի է եղել, ապա հայտը մերժվելու է, իսկ ներդրված միջոցները՝ կորցվելու։ Արտոնագրային որոնումը օգնում է խուսափել նման իրավիճակներից։
3. Ճիշտ ձևակերպման ընտրություն
Արտոնագրային որոնման միջոցով հնարավոր է՝
- Ճշգրտել գյուտի էությունը,
- Ընտրել, թե որ տեխնիկական հատկանիշներն ընդգրկել հավակնության սահմանման մեջ,
- Խուսափել չափից դուրս ընդհանրացված կամ չափազանց նեղ սահմանումներից։
Սա մեծացնում է փորձաքննության դրական որոշման հավանականությունը։
4. Մրցակցային դաշտի վերլուծություն
Արտոնագրային որոնումը հնարավորություն է տալիս՝
- Ձևավորել պատկերացում ոլորտում գոյություն ունեցող նմանատիպ լուծումների մասին,
- Բացահայտել տեխնիկայի տվյալ ոլորտում հիմնական մրցակիցներին,
- Պատկերացում կազմել այլոց արտոնագրային իրավունքների խախտման հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
5. Ռազմավարական պլանավորում
Ընկերությունների համար արտոնագրային որոնումը հանդիսանում է նորարարական հետախուզության գործիք։ Այն օգնում է՝
- Բացահայտել հետագա մշակումների ուղղությունները,
- Խուսափել արդեն հայտնի լուծումների կրկնությունից,
- Գտնել մրցակիցներից ազատ տեխնոլոգիական բաց ոլորտներ։
Ովքե՞ր պետք է իրականացնեն արտոնագրային որոնում
- Գյուտարարները և ինժեներները, նախքան գյուտի հայտ ներկայացնելը,
- Ձեռնարկատերերը, որոնք պատրաստվում են նորարարական արտադրանք հանել շուկա,
- Ներդրողները, որոնք գնահատում են նորարարական նախագծեր,
- Իրավաբանները, արտոնագրային ոլորտի մասնագետները և արտոնագրային հավատարմատարները, ովքեր նախապատրաստում են արտոնագրային հայտեր։
Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն կատարել արտոնագրային որոնում
Թեև առկա են բաց շտեմարաններ, ինքնուրույն իրականացված որոնումները հաճախ լինում են ոչ լիարժեք կամ ոչ բավարար ճշգրիտ։ Դրա պատճառներն են՝
- Արտոնագրային փաստաթղթերի ձևակերպման տարբերությունները,
- Միջազգային դասակարգման (IPC) իմացության բացակայությունը,
- Տեխնիկական վերլուծության փորձի պակասը։
Հետևաբար, առավել նպատակահարմար է դիմել փորձառու մասնագետի, ով տիրապետում է արտոնագրային տեղեկատվության հետ աշխատանքի մեթոդներին։
Եզրակացություն՝ ինչու է արտոնագրային որոնումը պարտադիր
Արտոնագրային որոնումը ոչ թե ձևականություն է, այլ անհրաժեշտ քայլ, որը թույլ է տալիս՝
- Գնահատել նորությունը,
- Նվազեցնել մերժման ռիսկերը,
- Որակով կազմել գյուտի հայտը,
- Ճշգրիտ պատկերացում կազմել ոլորտի և շուկայի մասին։